Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:
Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը (Սյունյաց թեմ) ծառայության կանցնի Վայոց Ձորի թեմում:
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:
Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգևոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:









































