«Ժողովուրդ»-ը գրում է, որ Աժ պաշտոնական կայքում գրաքննություն է սկսվել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորների հանդեպ:
«Բանն այն է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ էյմոն Գիլմորն Աժ-ում հանդիպել է խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում խոսել է ԵԱՀԿ կողմից Ադրբեջանի ռազմական գործողությունների դատապարտման մասին, նաև անդրադարձել ՀՀ-ում իրական ժողովրդավարության բացակայությանը, ընտակեղծիքներին, որ կեղծվել է 500-700 հազար ձայն և այլն: Բայց Աժ կայքում ներկայացված է Զուրաբյանի խոսքերի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածը միայն, ու որևէ խոսք չկա ընտրակեղծիքների ու ժողովրդավարության բացակայության մասին:
Սակայն սա դեռ ամենը չէ. ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երևում են բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից ու քարտուղար Արամ Մանուկյանից: Կայքում տեղադրված 4 նկարներից ոչ մեկում ՀԱԿ պատգամավորները չկան: Դժվար է ասել՝ Աժ հասարակայնության հետ կապերի վարչությունը միտումնավոր է այսպես վարվել, թե` ոչ: Բայց որ ընդդիմության հանդեպ միտում է նկատվում, ակնհայտ է»:











































