«ՀՀ կառավարության թիվ 423-Ն որոշմամբ Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը շուրջ 347 մլն 878 հազար դրամ է հատկացվել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Վերականգնման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել նաև Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի տարածքում»:
«ժողովուրդ»-ը փորձել է համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանից պարզել՝ արդյոք կա՞ վերականգնման անհրաժեշտություն, թե՞ պարզապես կառավարությունը գումար է «դուրս գրել»: Վերջինս պատասխանել է, որ այն ոչ միայն գյուղատնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի. «70-ականներից սկսած՝ ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի: Գիտեք, որ Արաքս գետը համարվում է մեր պետական սահմանը: Բայց վերջին տարիներին գետի հունը ընդլայնվել է՝ ի հաշիվ ՀՀ տարածքների: Թուրքերն էլ գետի հետևից առաջ են գալիս: Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»:
«Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից էլ անտառների հատման արդյունքում է սահմանը սեղմվում՝ ի վնաս ՀՀ֊ի»:










































