Amazon.com-ի անվճար Cloud Player հավելվածն այժմ հասանելի է iPhone, iPad և iPod Touch սարքերի համար և հնարավոր է ձեռք բերել Apple-ի App Store-ի միջոցով:
CNet.com-ը հաղորդում է, որ հավելվածը թույլ է տալիս երաժշտություն լսել կամ ներբեռնել Apple սարքերի մեջ: Հնարավոր է նաև սեփական երաժշտական ցանկը կազմել և հաճախ լսել։
Cloud Player-ը հնարավորություն է տալիս տեսնել սեփական տարածքը և վերբեռնել երաժշտություն ուղիղ ձեր համակարգչից:
Amazon-ից ուղղակիորեն գնված երաժշտությունը նույնպես կարող է պահվել այդ տարածքում:











































