ՈւԵՖԱ-ն «Եվրո-2012»-ի ծաղիկներով պարգևատրել է Ուկրաինայի փոխվարչապետ և ենթակառուցվածքների նախարար Բորիս Կոլեսնիկովին և երկրի ՖՖ-ի նախագահ Գրիգորի Սուրկիսին` մրցաշարի կազմակերպման գործում կատարած մեծ աշխատանքի համար:
Այսօր, հունիսի 12-ին, Կիևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատվավոր մրցանակները հանձնել է «Եվրո-2012 Ուկրաինա»-ի կազմկոմիտեի ղեկավար Մարկիյան Լուբկիվսկին: Տեղեկատվությունը տրամադրել է Украина-2012 տեղեկատվական կենտրոնի թղթակիցը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի գլխավոր նախագահ Ջանի Ինֆանտինոն արդեն նշել է Բորիս Կոլեսնիկովի և Գրիգորի Սուրկիսի` առաջնության նախապատրաստական աշխատանքներում ունեցած մեծ վաստակը` նրանց անուններին կցելով «սուպեր» նախածանցը:
«Մենք արդեն փոքր-ինչ փոխել ենք «Եվրո-2012»-ի նախապատրաստական աշխատանքների 2 ղեկավարների անունները: Խոսքը Կոլեսնիկովի և Սուրկիսի մասին է: Այժմ մենք նրանց անվանում ենք Սուպեր-Գրիգորի և Սուպեր-Բորիս»,- կատակել է Ջանի Ինֆանտինոն:







































