Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում բեռնատարի և տրամվայի վթարի հետևանքով 48 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Վթարից հետո 22 տուժածները հոսպիտալացվել են: Ոստիկանության տվյալներով՝ տուժածների մեծ մասին վնասվածքներ են հասցրել կոտրված ապակիները: Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է:
Ցեմենտ տեղափոխող բեռնատարի վարորդի դեմ հետաքննություն է սկսվել: Հարուցվել է քրեական գործ անզգուշության հետևանքով մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով:
Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը շրջադարձի ժամանակ չի նկատել հետևից մոտեցող տրամվային: Նկատելով այն՝ նա կտրուկ արգելակել է ՝ կանգնելով տրամվայի ռելսերի վրա, ինչն էլ հանգեցրել է բախման: Այդ պահին տրամվայում 100 ուղևոր է եղել:










































