Ֆլորիդան և ԱՄՆ դաշնային կառավարությունը դատական հայցեր են ներկայացնում միմյանց դեմ՝ կապված նահանգում ընթացող ընտրողների ցուցակների ստուգումների հետ: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Ֆլորիդայի իշխանությունների կողմից ԱՄՆ ազգային անվտանգություն ներկայացված հայցի մասին հայտնի է դարձել հունիսի 11-ին: Նահանգը պնդում է, որ նախարարությունը հրաժարվել է մատչում տրամադրել տվյալների բազային, որը կարող էր օգնել ստուգելու որպես ընտրողներ գրանցված Ֆլորիդայի բնակիչների քաղաքացիությունը:
Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ֆլորիդայի իշխանությունների դեմ պատրաստվում է հայց ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարությունը: Այս մասին հաղորդում է CNN-ը: Մայիսի 31-ին նախարարությունը նահանգից պահանջել է դադարեցնել ընտրողների ցուցակի ստուգումները՝ համաձայն 1965թ. ընդունված օրենքի: Դրա համաձայն՝ հարավային նահանգներին, որտեղ նախկինում խախտվում էին աֆրոամերիկացիների իրավունքները, քվեարկության կանոնների փոփոխության համար անհրաժեշտ է արդարադատության նախարարության կամ Կոլումբիայի շրջանային դատարանի թույլտվությունը: Այդ օրենքը գործում է Ֆլորիդայի 5 շրջանների համար:
Բացի այդ՝ արդարադատության նախարարությունում հաշվարկել են, որ Ֆլորիդայի իշխանությունները խախտել են 1992թ. օրենքը՝ ընտրողների գրանցման մասին: Դրա համաձայն՝ նախքան դաշնային ընտրությունները կամ պրայմերիզները 90 օր ընտրողների ցուցակից ոչ մեկին չի թույլատրում դուրս հանել: ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների շրջանակներում պրայմերիզները նահանգում տեղի կունենան 2012թ. օգոստոսի 14-ին, ուստի, ըստ նախարարության դիրքորոշման, ընտրողների ցուցակը չի կարելի ղեկավարել մայիսի 16-ից:
Սկզբնապես Ֆլորիդայում նախատեսվում էր ստուգել 182 հազար ընտրողների քաղաքացիությունը, հետո նրանց թիվը հասել է 2600-ի:
Ամերիկյան մամուլը նահանգում ընտրողների ցուցակի հետ կապված պայքարը կապում է նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների հետ: Ըստ փորձագետների՝ ստուգումների արդյունքում ընտրողների ցուցակից կարող են դուրս մնալ հիմնականում լատինամերիկյան ծագմամբ ամերիկացիները, որոնք սովորաբար քվեարկում են դեմոկրատների օգտին:








































