Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) աշխատակցուհի Մելինդա Թեյլորը, ով իր 3 գործընկերների հետ հունիսի 7-ին ձերբակալվել էր Լիբիայում, կարող է ազատ արձակվել, եթե երկրի կառավարությանը հանձնի Մուհամմադ Իսմայիլի մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Իսմայիլը համարվում էր երկրի նախկին առաջնորդ Մուամար քադաֆիի որդու՝ Սեյֆ Ալ-Իսլամի աջ ձեռքը:
Լիբիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրի իշխանություններին շատ է պետք Իսմայիլը, որն այս պահին գտնվում է փախուստի մեջ:
Սակայն Թեյլորի գործընկերների հնարավոր ազատ արձակման մասին չի հաղորդվում:








































