Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել հեռահար գործունեության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր ձեռք բերելու համար: Արդեն հուլիսի 4-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կարող է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ զենիթա-հրթիռային համալիրների մատակարարներից մեկի:
Թուրքիան ՀՀՊ-ի համակարգերի գնման մասին տենդերը հայտարարել է դեռևս 2009 թվականին: Թուրքական իշխանությունները հիմնական հավակնորդների թվում են դիտարկում ամերիկյան PAC-3 Patriot (Raytheon և Lockheed Martin ընկերություններ) համալիրները, եվրոպական SAMP/T-ը՝ Aster 30 հրթիռով, ռուսական С-300-ը և С-400-ը, ինչպես նաև չինական CPMIEC-ի արտադրած HQ-9-ը (С-300В-ի կրկնօրինակ):
2011 թվականի օգոստոսին ՆԱՏՕ-ն Թուրքիային զգուշացրեց, որ նա չի կարող օգտվել հրթիռների արձակման վերաբերյալ ՆԱՏՕ-ի տվյալներից, եթե նա հայտարարած տենդերի արդյունքում իր նախապատվությունը տա ռուսական կամ չինական արտադրության զենիթա-հրթիռային համալիրներին:









































