Sunday, 07 06 2026
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի

Լ.Զուրաբյանը Վ.Օսկանյանի մասին. «Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս ամենը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով»

ԱԺ չարաբաստիկ ընտրություններից հետո Հայաստանը գտնվում է մի նոր փուլում. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Մենք ունենք 7 հոգանոց ֆրակցիա, որի գործունեությունը լինելու է ժողովրդի շահերի ներկայացումը: Մենք ԱԺ-ում հանդես կգանք կոռուպցիոն բացահայտումներով, անխնա կքննադատենք իշխանությունների գործողությունները»,- ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ իրենք հասնելու են այն բանին, որ ցանկացած քաղաքացի մտնի ՀԱԿ-ի այս կամ այն գրասենյակ` իմանալով, որ իր ներկայացրած խնդիրը բարձրաձայնվելու է խորհրդարանում: «Մենք պատրաստ ենք տանել այդ բեռը»,- ասաց նա:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ ավելի քան 2000 անդամի ուղարկել են վերապատրաստման` ընտրական հանձնաժողովներում գրագետ աշխատելու նպատակով:

«Սա լրացուցիչ միջոց է պետականորեն կատարվող ընտրակեղծիքների դեմ: ՀԱԿ-ը դառնում է ընդդիմություն, որը պետք է մասնակցի բոլոր ընտրություններին: Մենք, սակայն, չենք լինելու կլասիկ խորհրդարանական քաղաքական ուժ և շարունակելու ենք հանրահավաքները:

Եթե ՀՀ-ում ազատ ու արդար ընտրություններ տեղի ունենային, ՀԱԿ-ը խորհրդարանում կունենար առնվազն 40-50 պատգամավոր: Նման դեպքում մենք կդադարեցնեինք հանրահավաքային պայքարը` սահմանափակվելով միայն խորհրդարանական ամբիոնով: Սակայն քանի որ այդպես չստացվեց, մենք մեր պայքարը զուգորդելու ենք ԱԺ աշխատանքի հետ: Մեր հնարավորությունները ի չիք դարձան ահաբեկման, կեղծիքների արդյունքում»,- ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 26-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին` Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ այդ օրը բավական լուրջ ասելիք ունեն ժողովրդին, անդրադարձ է կատարվելու նաև կառավարության հարցին:

ՀԱԿ համակարգողը անդրադարձավ նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին ԱԱԾ հարցաքննության կանչելու փաստին՝ ասելով. «Եթե մենք ապրեինք դեմոկրատական պետությունում, սա կարող էր օրինաչափ գործընթաց դիտվել: Բայց քանի որ ապրում ենք մի պետությունում, որի պատկերը լավ գիտենք, չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս ամենը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Այսօր թեմայի շուրջ կասեմ միայն այսքանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում