Apple ընկերությունը ներկայացրել է iPad պլանշետների համար Smart Case պատյանի նոր՝ երկկողմ տարբերակը, որը կպաշտպանի ոչ միայն սարքի էկրանը, ինչպես նախորդ Smart Cover-ը, այլև պլանշետի հետևի մետաղական պանելը:
Ինչպես հայտնում է SlashGear-ը, ընկերության թոփ մենեջերները տեխնոլոգիական հսկայի ապարատային և ծրագրային նորույթները՝ նոր սերնդի MacBook Pro նոթբուքը, iOS 6 բջջային օպերացիոն համակարգը՝ եռաչափ քարտեզներով և Facebook ինտեգրացիայով, ներկայացրել են Սան Ֆրանցիսկոյի WWDC կոնֆերանսի ժամանակ:
Նոր պատյանները, որոնք պատրաստված են պոլիուրեթանից, նախատեսված են 2-րդ և 3-րդ սերնդի iPad պլանշետների համար:
Աքսեսուարը հասանելի է Apple-ի օնլայն խանութում՝ 49,99 դոլարով: Այն 11 դոլարով թանկ արժե, քան Smart Case-ը: Հասանելի է 6 գունային տարբերակներով՝ երկնագույն, կանաչ, վարդագույն, կարմիր, մուգ և բաց մոխրագույն:










































