Նիգերիայի Զամֆարա մարզում Դանգուլբի, Դիյյա, Գուրու և Սաբո-Կասուվա գյուղերի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 27, վիրավորվել ավելի քան 40 մարդ, հաղորդում է RBK-ն:
Ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ այս պահին հարձակում գործողների ինքնությունը հայտնի չէ, սակայն քննությունը կասկածներ ունի, որ հարձակումն իրականցվել է զինված կողոպտիչների կողմից, որոնք կապ չունեն «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հետ:
Այս պահին հիվանդանոց է տեղափոխվել 4 տասնյակ խաղաղ քաղաքացի, նրանցից 8-ը ծայրահեղ վիճակում են:











































