Ինչպես հայտնում է Укринформ գործակալությունը, չինական Cofco ընկերությունը 2008թ.-ից սկսած խաղողի այգիներ է գնում Ֆրանսիայի Բորդոյի շրջանում: Այս պահին ընկերության գնած այգիների չափը հասնում է մի քանի տասնյակ հեկտարի: Վերջին գնումը գինեգործական Շատո դե Վիո գինեգործական տնտեսությունն է, որի այգիները սփռված են մոտ 20 հեկտարի վրա:
Cofco ընկերության վերահսկիչ փաթեթը պատկանում է Չինաստանի կառավարությանը: Ավելի վաղ ընկերությունը ձեռք էր բերել Շատո Լատուր-Լագեն, Շատո Ռիշելյե, Շատո Շենյու Լագիտ գինեգործական տնտեսությունները: Ըստ նախնական տվյալների` վերջին ձեռքբերման գինը կազմել է 10 մլն եվրո: