Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

ԼՂ հակամարտության կողմերը պետք է սահմանից հեռացնեն դիպուկահարներին

Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Էեմոն Գիլմորի` ԼՂ հակամարտության հետ կապված ուղերձը մեկն է` հակամարտության երկու կողմերն էլ պետք է աշխատեն լուրջ քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու ճանապարհին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը` Էեմոն Գիլմորը:

«Կոչ եմ անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Խնդիրը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ: Մենք պետք է առաջընթաց տեսնենք: Կողմերն իրենց հերթին պետք է պատրաստ լինեն՝ դիմելու փոխզիջումների: ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարել՝ հասնելու դրան: ԵԱՀԿ-ն կարող է օգնել, որ ժողովուրդների միջև կամուրջներ գցվեն, կարող է սատարել հակամարտող կողմերին, սակայն չի կարող նրանց որևէ բան ստիպել կամ պարտադրել»,- ասաց նա:

Իռլանդիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ԼՂ հակամարտության կողմերը պետք է սահմանից հեռացնեն դիպուկահարներին, չկրակեն, որպեսզի պատասխան կրակ չլինի: Բացի այդ, պետք է հետաքննվի շփման գծում տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպ:

«Ես սատարում եմ նմանօրինակ մեխանիզմի մշակումը: Հետաքննությունների մեխանիզմի ներդրումը շատ օգտակար կլինի: Հարկ է ունենալ անկախ մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել այս գործը: Մենք իսկապես ցանկանում ենք նման մարմին ստեղծել, քանի որ այս տարածաշրջանում ապրող մարդիկ արժանի են խաղաղության և կայուն ստատուս քվոյի: Հանուն ԼՂՀ-ում և տարածաշրջանում կայուն խաղաղության մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասաց նա:

Հարցին` ինչո՞ւ անձամբ չի այցելում ԼՂՀ, Էեմոն Գիլմորը նկատեց, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ինքն ընդամենը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին:

«Իմ այցը Հայաստան և Ադրբեջան ուղղված է այս ուղերձը շատ հստակ տեղ հասցնելուն: Միաժամանակ հույս ունեմ, որ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը կօգնի նոր կյանք պարգևել բանակցային գործընթացին»,- ամփոփեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում