Լաս Վեգասը ստացել է ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաքի տիտղոսը` առաջ անցնելով Նյու Յորքից:
MissTravel.com ինտերնետային կայքը, որի միջոցով հարուստ տղամարդիկ ծանոթանում են սեփական միջոցներով ճանապարհորդել չկարողացող աղջիկների հետ, ներկայացրել է ԱՄՆ 20 ամենառոմանտիկ վայրերը:
Հիմնվելով 20.000 «ռոմանտիկ» ճանապարհորդությունների վրա, որոնք իրականացվել են ինտերնետային կայքի միջոցով, կայքը Նյու Յորքը համարել է երկրորդ ամենառոմանտիկ քաղաքը, իսկ Մայամին ու Ֆլորիդան երրորդ տեղում են:











































