«Երկիր»-ի տեղեկություններով՝ նախագահական ընտրություններից հետո, լուրջ փոփոխություն է սպասվում Աժ ԲՀԿ խմբակցության կազմում:
«Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ- ական պատգամավորների համար: Ճիշտ աշխատելու և սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ մեգ հասած լուրերի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի:
Այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորի գլխավոր քննությունը մինչև նախագահական ընտրություններն են, նրանք պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին և բարեխղճորեն կատարեն ստանձնած պարտավորությունները:
Ի դեպ, ՀՀԿ-ում ևս շշուկներ կան, որ իրենց խորհրդարանական խմբակցությունում նույնպես լուրջ փոփոխություններ են սպասվում, այստեղ, սակայն, մանդատից զրկելու պատճառներն ու մեխանիզմներն այլ են»:








































