Երեկ՝ հունիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21.30-ի սահմաններում,Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նաիրիի ոստիկանապետ Արթուր Բիչախչյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի Նոր գեղի գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Առաքելյանն էր, ով նույն օրը ժամը 21.20-ի սահմաններում իրենց գյուղում վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Վրաերթի հեղինակը երիտասարդին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի ոստիկանները ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ ձեռնարկում են օպերատիվ- քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար վրաերթի հեղինակին:
ՃՈ աշխատանքները ղեկավարում է 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանը:










































