Google ընկերությունը հարթել է իր վեճը երկու ասոցիացիաների հետ, որոնք ներկայացնում են ֆրանսիացի հեղինակներին, և ընկերությունն այժմ պատրաստվում է թվայնացնել նրանց գրքերը՝ համացանցում օգտագործման համար:
The Washington post-ը հաղորդում է, որ ընկերությունն այսօր իր բլոգում ասել է, որ իրենք խնդիրներ ունեին խմբերի հետ՝ 2006 թվականից սկսած: Խմբերը պնդում էին, որ Google Books-ը ոտնահարել է իրենց հեղինակային իրավունքները: Նոր համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընկերությանը թվային տարբերակով գրքեր տեղադրել, մինչդեռ գրողների ասոցիացիաները կվերականգնեն գրքերի հանդեպ իրենց բոլոր իրավունքները:
Google Books-ի ներկայացուցիչն ասել է, որ հույս ունի, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա մեծացնել ֆրանսիական էլեկտրոնային գրքերի շուկան:
Ֆրանսիացի հրատարակիչների ասոցիացիան և Ֆրանսիացի հեղինակների ասոցիացիան հետ են վերցրել Google-ի դեմ ներկայացված մեղադրանքները:










































