ՀՀ ԱԻՆ–ն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ հունիսի 11-ին, ժամը 22.45–ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Վազ2106» մակնիշի 63 ՕԼ 331 և «Վազ–2121» մակնիշի 27 ՍՏ 720 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:









































