Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բնակարանում ավարտվել է 12-ժամյա խուզարկությունը։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
«Ինձնից խլել են բոլոր հեռախոսները, համակարգիչները, ինչպես նաև՝ տեսագրությունները և սկավառակները, ինձ մոտ մնացել է միայն տնային հեռախոսը»,- հայտարարել է նա:
Նավալնին նաև խոստացել է ամեն ինչ անել՝ վաղը «Միլիոնների երթին» մասնակցելու համար, չնայած որ պետք է ժամը 11:00-ին ներկայանա քննչական հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ Նավալնին այսօր առավոտյան հայտնել էր իր բնակարանում իրականացվող խուզարկության մասին: Խուզարկությունը կապված է Բոլոտնայա հրապարակում «Միլիոնների երթը» ցրելու ժամանակ տեղի ունեցած բախումների գործի հետ:









































