Apple ընկերությունը երկուշաբթի օրը՝ հունիսի 11-ին, Սան-Ֆրանցիսկոյում կայացած WWDC-ի կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է բարակ, Retina էկրանով MacBook Pro համակարգիչը: Այն կշռում է երկու կիլոգրամ, իսկ հաստությունը 1.8 սմ է: MacBook Pro-ի էկրանի մեծությունը 15,4 դյույմ է:
Նոթբուքում կիրառվում են չորսմիջուկային Ivy Bridge–Intel Core i5 և i7 պրոցեսորներ: Համակարգիչներն ունենալու են մինչև 16 գեգաբայթ օպերատիվ հիշողություն:
MacBook Pro-ն մարտկոցի միջոցով կարող է աշխատել յոթ ժամ: Սպասման ռեժիմում համակարգիչը կարող է մնալ մեկ ամսվա ընթացքում: Նոթբուքի արժեքը սկսվում է 2199 ամերիկյան դոլարից:
Apple-ը նաև թարմացրել է MacBook Air և սովորական MacBook Pro համակարգիչները: Նրանցում ևս կիրառվելու է Ivy Bridge պրոցեսորը:
Սարքավորումների գները կմնան նույնը: MacBook Air-ը կարժենա 999-1499, իսկ MacBook Pro-ն` 1199-2199 դոլար:









































