Ֆրանսիա- Անգլիա խաղով պայքարը մեկնարկեց նաև «Եվրո-2012»-ի D խմբում:
Խաղի հենց մեկնարկից թիմերը զերծ մնացին բարձր տեմպից և ուշադիր էին գործում հատկապես պաշտպանվելիս: Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծվեց ֆրանսիացիների դարպասի մոտ, երբ Ջեյմս Միլները շրջանցեց Ուգո Լյորիսին, սակայն չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը: 30-րդ րոպեին ստանդարտի խաղարմումից հետո գլխի դիպուկ հարվածքվ հանդիպման հաշիվը բացեց Ջոլեոն Լեսքոթը:
Չնայած հաշվի մեջ առջևում էին բրիտանացիները, սակայն նրանց ցուցադրած ֆուտբոլը տպավորիչ չէր. չկային դիրքային գրոհներ, վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ:
Մինչև ընդմիջման գնալը Սամիր Նասրին միջին տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով խփեց պատասխան գնդակը: Ֆրանսիացիների խաղն արդարացնում էր սպասելիքները: Հիանալի խաղակես անցկացրեց Մատյե Դեբյուշին, ում խաղին տրիբունայից հետևում էին «Ռոմա»-ի և «Ինտեր»-ի ներկայացուցիչները:
Երկրորդ խաղակեսում նույնպես ավելի վտանգավոր էին գործում Լորան Բլանի սաները, սակայն դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Այսպիսով` Ֆրանսիա – Անգլիա` 1:1:










































