Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ «Լիլլ»-ի և Ֆրանսիայի ազգային ընտրանու պաշտպան Մատյե Դեբյուշին կդառնա «Ռոմա»-ի ամառային տրանսֆերային նպատակը:
Ենթադրվում է, որ Զդենեկ Զեմանը թիմը գլխավորելուց հետո անմիջապես խնդրել է նոր պաշտպանի իրավունքներ ձեռք բերել: Հնարավոր թեկնածուների ցուցակը գլխավորում է Դեբյուշին: Ակումբի ղեկավարներն ուսումնասիրում են Անջելո Օգբոնայի, Ռոլանդուի և Յան Վերտոնգենի թեկնածությունները:
Մատյե Դեբյուշիի ծառայություններով են հետաքրքրված նաև «Վալենսիա»-ն, «Ինտեր»-ը և «Բավարիա»-ն:






































