Հունիսի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հավատարմագրվել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունում (ք. Մոնրեալ) որպես Հայաստանի ՀանրապետությանՄշտական Ներկայացուցիչ:
Արմեն Եգանյանը կազմակերպության Գլխավոր քարտուղար Ռեյմոնդ Բենջամինին հանձնել է իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը և փոխանցել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջերմ մաղթանքները:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երկուստեք գոհունակություն արձանագրելով փոխհարաբերությունների մակարդակի առնչությամբ` կողմերը պայմանավորվել են առավել զարգացնել ու խորացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում: