Ինչպես հաղորդում է Al-Arabia հեռուստաընկերությունը, այսօր մի քանի հազար մարդ դուրս են եկել Բաղդադի Թահրիր հրապարակ` բողոքելով գործող իշխանության վարած քաղքականությունից: Նրանք երթով անցել են քաղաքի կենտրոնով` հասնելով կառավարության և խորհրդարանի շենքերին:
Ցուցարարները հանդես են եկել հակակառավարական կոչերով, որոնք չեն կարողանում ապահովել իրենց անվտանգությունը: Եղել են կոչեր` Բաղդադի Թահրիր հրապարակում նմանատիպ հանրահավաքներ կազմակերպել նաև առաջիկա օրերին:
Նրանք իրենց բողոքն են հայտնել նաև Դիվանիա քաղաքում ցուցարարների դեմ օգտագործված զենքի կապակցությամբ: Երեկ այնտեղ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ ոստիկանությունը զենք էր օգտագործել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր: