EFE լրատվական գործակալության հաղորդմամբ, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը մարկիզի կոչումով է պարգևատրել Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկեին և պերուացի հանրահայտ գրող Մարիո Վարգաս Լյոսային:
Փաստաթղթում նշված է, որ մարկիզ դե դել Բոսկեն պարգևատրվել է իսպանական սպորտին նվիրվածության և մարզական արժեքների զարգացմանը նպաստելու համար:
Նոբելյան մրցանակի դափնեկիր մարկիզ դե Վարգաս Լյոսան պարգևատրվել է իսպանալեզու գրականության մեջ ներդրած մեծ ավանդի համար: