Ոստիկանությունը հաստատել է, որ 19-ամյա երիտասարդը, որը գնդակահարվել է Ատլանտայի հիվանդանոցի մոտ, հայտնի ռեփեր Lil Phat-ն է:
Atlanta Journal-Constitution թերթը հաղորդում է, որ ռեփերը, որի իսկական անունը Մելվին Վարնել Երրորդ է, մահացու վիրավորվել է հինգշաբթի երեկոյան: Նա Սենդի Սպրինգսի բնակիչ էր: Տեղի ոստիկանության ներկայացուցիչը նախօրեին հայտարարել էր, որ ոստիկանությունը փնտրում է երկու տղամարդու, որոնց տեսել են դեպքի վայրից փախչելիս:
Ռեփերին գտել են ավտոմեքենայում գնդակահարված: Բուժաշխատողները արձանագրել են նրա մահը:
Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: