Իսպանիայի արտաքին ֆինանսական օգնությունը կհասցեագրվի միայն ֆինանսական սեկտորին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը` հիմնվելով երկրի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսի տեղեկատվության վրա:
Գործակալության ներկայացմամբ` վարկերը հասցեագրվելու են շուկայի «ամենաթույլ» մասնակիցներին: Օգնության գումարի չափը չի հաղորդվել:
Առաջիկա օրերին կորոշվի, թե ինչպես են փոխանցվելու միջոցները` Ֆինանսական կայունության մեխանիզմի, թե՞ Եվրոպական կայունության հիմնադրամի միջոցով: