Իսպանիան պաշտոնական հարցում ուղարկելուց հետո ֆինանսական օգնություն կստանա եվրոգոտուց: Այս մասին ITAR-TASS-ին հաղորդել է եվրոպական աղբյուրը, ըստ որի՝ Եվրոխումբն այժմ քննարկում է Իսպանիային 100 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը:
Ինչպես նշվել էր ավելի վաղ, Մադրիդը դեռևս միջազգային օգնություն չի խնդրել: Սակայն եվրոգոտու առաջավոր երկրները և Եվրոխմբի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը վերջին օրերի ընթացքում դրդում են Իսպանիային անել այդ քայլը` վախենալով, որ Մադրիդն ինքնուրույն չի կարող կայունացնել երկրի բանկային համակարգը: