Հունվարի 28-ին, երբ Եգիպտոսում «Ցասման օր» էր նշանակված, դիվանագիտական մի մեքենա, շատ մեծ արագությամբ անցնելով Կահիրեի փողոցներից մեկով, վրաերթի է ենթարկում մի քանի հոգու: Սա պատկերող տեսանյութ երեկ հայտնվել է Youtube կայքում:
Մեքենան անսպասելիորեն պոկվում է ցուցարարներով շրջապատված մի տարածքից: Հարվածի տակ ընկածների մեջ կան և՛ վիրավորներ, և՛ զոհվածներ: Մի քանի այլ աղբյուրներ պնդում են, որ տուժել է ավելի քան 20 մարդ: Այն, որ մեքենան եղել է դիվանագիտական համարներով, հաստատում են ականատեսները: Այս պահին տեսանյութի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան: