Անկարայում երեկ հնչել է երկրորդ պայթյունը: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Անկարայում գեներատորների գործարանում պայթյունի ժամանակ զոհվել էր 8 մարդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել էր:
Փետրվարի 3-ին երկրորդ պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, մոտ մեկ տասնյակ մարդու մասին տեղեկություններ դեռ չկան: 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պայթյունը տեղի է ունեցել ներկերի արտադրամասում: