Երևանյան երաժշտասերները մարտի 22-ին կարող են վայելել վրաց ջազային երգչուհի Նինո Կատամաձեի և իր Insight խմբի ելույթը: Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, երեկոյան ժամը 7:30-ին:
Համերգը կազմակերպել է Sharm Holding-ը Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տոմսերի արժեքն է 2000-12500 դրամ:
Վերջին անգամ Նինո Կատամաձեն Երևանում է եղել 2008թ. «Հայկական ջազ-70» միջոցառումների շրջանակներում: