Wednesday, 10 06 2026
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան

Միխայիլ Լեոնտև. Հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը աղետ է երկու ժողովուրդների համար

Ռուսական Օднако հաղորդաշարի հեղինակ և վարող Միխայիլ Լեոնտևը հարցազրույց է տվել vesti.az կայքին, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Նրա կարծիքով, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո առկա լռությունը վկայում է այն մասին, որ հանդիպումն անարդյունավետ է եղել: Հանդիպումից հետո որևէ կոնկրետ հայտարարության բացակայությունը Լեոնտևն անիմաստ է համարում , քանի որ Հայաստանում և Ադրբեջանում բոլորն էլ հասկանում են, որ այս ձևով հակամարտությունը լուծել հնարավոր չէ և այդ իսկ պատճառով կարգավորումը անընդհատ հետաձգվում է: Փորձագետի կարծիքով, հակամարտության խաղաղ կարգավորում չի կարող լինել:

Իսկ ռազմական լուծման անխուսափելիության մասին հարցին պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում՝ ռազմական: Դա աղետ է երկու ժողովուրդների համար էլ: Խնդիրն այն է, որ հակամարտությունը լուծել հնարավոր չէ, միակ լուծումը աղետալին է` ռազմականը: Ղարաբաղում ռազմական կոնֆլիկտը շղթայաբար կոնֆլիկտներ կառաջացնի աշխարհում »:

Լրագրողի կարծիքով, խնդիրը կարող է լուծվել երկու ճանապարհով` կա՛մ վերադառնալ միացյալ պետությանը, կա՛մ սպանել իրար: «Մնացյալը դատարկ խոսակցություններ են: Կա՛մ պետք է սպանել իրար, կա՛մ ապրել քաղաքակիրթ, բազմազգ պետության մեջ»։

Միջնորդների դերը Լեոնտևը անիմաստ է համարում խնդրի լուծման տեսանկյունից: «Ռուսաստանը պետք է լուծի իր հարևանների խնդիրները, սակայն ինքն էլ գտնվում է նույն վիճակում, ինչ հետխորհրդային մյուս երկրները: Ռուսաստանն ինքը չի կարող իր խնդիրները լուծել առանց Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի»։

Լեոնտևը համարում է, որ վերադարձը դեպի ԽՍՀՄ կարող է լուծել ցանկացած խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում