Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (10.01.2010թ. – 30.12.2010թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 171 կետից կատարվել է 162-ը կամ 94.7 տոկոսը։
Չի կատարվել ծրագրի ինը կետը կամ 5.3 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները։ Ինչ վերաբերում է թերացումներին, ապա ըստ վարչապետի` դրանք վաղօրոք քննարկվել են, բացահայտվել պատճառները և տրվել են հանձնարարականներ։