Հանրապետության տարածքում` հունիսի 5-9-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 5-ին, 6-ին կբարձրանա 3-5, 8-9-ը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում`հունիսի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 35.80C (1966թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 3.80C (1967թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.60C