Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության աշխատակիցները Սախալինում ձերբակալել են Ադրբեջանի 2 քաղաքացու` կակաչի սերմերից պատրաստված թմրանյութերի պատրաստման, ձեռքբերման և պահպանման համար,- տեղեկացնում է vesti.az կայքը:
Յուժնո-Սախալինսկի իրավապահները տեղեկություն են ստացել, որ ադրբեջանցիները իրենց բնակարանում զբաղվում են թմրանյութի արտադրությամբ և իրացմամբ:
Հայտնաբերված կակաչի սերմի քաշը մոտ 500 գրամ է: