Friday, 05 06 2026
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Խոշոր հարկատուները նվազեցրել են ուղղակի հարկերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` ՊԵԿ-ը հրապարակել է 100 խոշոր հարկատուների ցուցակը և այդ հարկատուների վճարած հարկերի ծավալները: Այդ հարկերի մեջ առանձնացված են նաև ուղղակի (եկամտահարկ, շահութահարկ) և անուղղակի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ և այլն) հարկերը:

Հայտնի է, որ անուղղակի հարկերը, ըստ էության, վճարում են սպառողները, և որ զարգացած երկրներում սովորաբար դրանք կազմում են ողջ հարկերի ոչ ավելի, քան 1/3 մասը: Հայաստանում սովորաբար հակառակն է` անուղղակի հարկերը կազմում են ողջ հարկերի մոտ 2/3-ը: Ընդ որում խոշոր հարկատուները 2010 թ. նվազեցրել են իրենց վճարած ուղղակի հարկերի ծավալները:

Այսպես, եթե 100 խոշոր հարկատուները 2009 թ. ընթացքում վճարել են շուրջ 54.3 մլրդ դրամի ուղղակի հարկեր, ապա 2010 թ. այդ թիվը կազմել է 49.2 մլրդ դրամ: Արդյունքում, եթե 2009 թ. տարեկան արդյունքներով 100 խոշոր հարկատուների վճարած ողջ հարկերի մոտ 23.3%-ն էր ուղղակի հարկերը, ապա 2010 թ. տարեկան արդյունքներով ուղղակի հարկերը կազմում են ողջ հարկերի 18.7%-ը: Եվ սա այն դեպքում, երբ 2010 թ. բյուջեի ողջ հարկային եկամուտների կազմում ուղղակի հարկերը եղել են 25.5%-ը: Այսինքն` համեմատաբար ավելի փոքր հարկատուները ավելի շատ են ուղղակի հարկեր վճարել, քան 100 ամենախոշոր հարկատուները, որի արդյունքում էլ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը բյուջեի հարկային եկամուտներում կազմել է 25.5%:

Իսկ երբ ուղղակի հարկերը ավելի քիչ են, քան անուղղակիները, ապա դա սովորաբար, այլ հավասար պայմաններում, ենթադրում է, որ հարկերը ավելի շատ են թաքցվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում