Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Կահիրեի բախումները վերածվել են սպանդի (լրացվում է, ֆոտո)

21:01 Ինչպես արդեն պարզ է դառնում, այսօր առաջնային թիրախներից են եղել օտարեկրյա լրագրողները: Մենք արդեն տեղեկացրել ենք այսօրինակ մի քանի դեպքերի մասին:
Aftonbladet շվեդական թերթի երկու լրագրողներ նույնպես հարձակման են ենթարկվել գազազած մի խմբի կողմից, որից հետո զինվորականները մի քանի ժամ շարունակ պահել են նրանց անազատության մեջ: Լրագրողներից մեկը հայտնել է, որ նրանց վրա հարձակվողները մեղադրել են շվեդ լրագրողներին Մոսադի գործակալ լինելու մեջ:

20:43 CNN-ի լրագրող Այվըն Վաթսոնը, որը հիմա գտնվում է Թահրիր հրապարակում, Twitter-ում գրում է. «Ընդդիմադիրներն ասում են, որ պայքարելու են մինչև մահ»:

20:40 France Presse գործակալության փոխանցմամբ, մի քանի ժամ տևած բախումների հետևանքով վիրավորների թիվը հասնում է 500-ի:

20:32 Եգիպտոսում սկսված նոր բախումների կապակցությամբ մտահոգություն են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, ԱՄՆ պետքարտուղարությունը:

20:21 CNN-ի փոխանցմամբ, բախումներ են տեղի ունենում նաև Ազգային թանգարանի մոտ: Թանգարանը հսկող զինվորականները փորձում են հանգցնել թանգարանի մոտ բռնկված հրդեհը:

20:15 Որոշ ականատեսներ հայտնել են BBC հեռուստաընկերության լրագրողին, որ ընդդիմադիրների վրա ուղտերով հարձակում գործածները բուրգերի հարակից տարածքներից եկած գյուղացիներն են: Նրանք դրանով բողոքել են ընդդիմադիրների գործողությունների դեմ, որոնց կազմակերպած ակցիաների հետևանքով զբոսաշրջիկներն այլևս չեն գալիս բուրգերը տեսնելու, իսկ իրանք չեն կարողանում գումար աշխատել:

20:00 Կարճատև դադարից հետո Թահրիրում կրկին բախումներ են: Լսվում են կրակոցներ: Լրագրողները հաղորդում են, որ հնարավոր է, որ զինվորականներն են օդ կրակում, որպեսզի կարողանան հանգստացնել ցուցարարներին:

19:58 Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահին Թահրիրում ընդդիմադիր ուժերն ավելի քիչ են, քան Մուբարաքի կողմնակիցները, որոնք շրջապատել են հրապարակը:

19:39 BBC-ի լրագրողը, որն այս պահին Մուբարաքի կողմնակիցների խմբի մեջ է, հայտնել է, որ «իշխանականները» շատ լավ պատրաստված են: Նրանք իրենց հետ բերել են ամեն տեսակի զենք, և հարակից շենքերի տանիքներից և հարակից փողոցներից քարրերով և երկաթներով «ռմբակոծում են» ընդդիմադիրներին` փորձելով դուրս մղել նրանց Թահրիր հրապարակից:

19:36 Ընդդիմությունը պնդում է, որ հարձակվողները իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության անդամներ են:

19:29 Իբրահիմ Զարդանը, որը նորաստեղծ ընդդիմադիր ուժերի աշխատանքների համակարգողն է, կոչ է արել բանակին միջամտել և պաշտպանել ցուցարարներին իշխանական ուժերից, քանի որ Մուբարաքի կողմնակիցները Թահրիր հրապարակում արդեն սպանել են 15 մարդ: «Մենք խաղաղասեր խումբ ենք, որն արդարություն է պահանջում: Ընդամենը…», ասել է նա:

19:18 Ընդդիմության առաջնորդ Ալ-Բարադեին դիմել է բանակին` միջամտելու և կանխելու բախումները: Al-Jazeera

19:13 Թահրիր հրապարակում կան բազմաթիվ վիրավորներ, որոնց պետք է առաջին օգնություն ցույցաբերել, սակայն հրապարակը շրջապատված է շատ կողմերից, և շտապ օգնության մեքենաները չեն կարողանում մտնել հրապարակ:

19:08 BBC-ն հաղորդում է, որ քաղաքում կատարյալ քաոս է տիրում, և ոչ մի նշան չկա, որ հնարավոր է դադարեցնել այս բախումները:

19:03 Masravi կայքը հաղորդում է, որ բախումների արդյունքում կա մի քանի զոհ:

19:02 Եգիպտոսի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալի Ջումաան կոչ է արել ցուցարարներին դադարեցնել բողոքի ելույթները. «Ես ողջունում եմ նախագահ Հոսնի Մուբարաքին, ով առաջարկել է երկխոսություն և արձագանքել է ժողովրդի պահանջներին: Օրենքի դեմ գնալը մեղք է (Հարամ)»:

18:51 Մի քանի ռազմական մեքենաներ փորձում են առանձնացնել Մուբարաքի կողմնակիցներին և հակառավարական ուժերին Թահրիր հրապարակի մատույցներում:

18:48 Քիչ առաջ BBC-ն հայտնեց, որ Մուբարաքի կողմնակիցների մեջ կա մեկ սպանված. հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Պետական հեռուստատեսությունը զբաղված է` Al-Jazeera-ին հերքելով: Պետական հեռուստատեսությունն ասում է, որ ոչ մի կրակոց չի եղել, սակայն Al-Jazeera-ի ուղիղ եթերում մի քանի անգամ հնչել են կրակոցներ, ինչի մասին հայտնել են նաև հեռուստատեսության լրագրողները, որոնք գտնվում են հրապարակում:

18:23 Թահրիր հրապարակի մերձակայքում հայտնվել են զինվորական մի քանի զրահամեքենաներ, բայց նրանք դեռ չեն պատրաստվում միջամտել երկու հակադիր ուժերի բախումներին: Լրատվամիջոցները հայտնում են, որ կան բազմաթիվ վիրավորներ: Մուբարաքի կողմնակիցների հարձակման թիրախ են հատկապես օտարերկրյա լրագրողները, որոնք գտնվում են հրապարակում:

18:16 Եգիպտոսի ազգային հեռուստատեսությամբ ՆԳՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց աշխատակիցները չեն մասնակցում բախումներին, ինչպես ավելի վաղ հայտնել էին որոշ լրատվամիջոցներ: Al-Jazeera հեռուստաընկերոթւյան հայտնել էր, որ հակակառավարական ցույցի մասնակիցները լրագրողներին են տրամադրում իրենց վրա հարձակված Մուբարաքի կողմնակիցներից խլված վկայականները: Դրանք Եգիպտոսի ՆԳ նախարարության աշխատակիցների վկայականներ են:

17:59 Հրապարակում հարձակման է ենթարկվել CNN-ի լրագրող Անդերսոն Կուպերը և նրա անձնակազմը: BBC-ի փոխանցմամբ, այսօր ձերբակալվել են երեք իսրայելցի լրագրողներ, որոնք լուսաբանում էին Կահիերում տեղի ունեցող իրադարձությունները:

17:45 Ընդդիմության առաջնորդ Մուհամադ Ալ-Բարադեին հայտարարել է, որ դատապարտում է իշխանություններին, որոնք Թահրիր հրապարակում բախումներով հրահրելով` անցել են «վախեցնելու մարտավարության»: Նա նաև ասել է, որ այս բախումները կարող են վերածվել «արյունոտ սպանդի», իսկ Մուբարաքի կողմնակիցներին անվանել է «ավազակների ոհմակ»: BBC

17:31 Al-Jazeera հեռուստաընկերոթւյան փոխանցմամբ, հակակառավարական ցույցի մասնակիցները լրագրողներին են տրամադրում իրենց վրա հարձակված Մուբարաքի կողմնակիցներից խլված վկայականները: Դրանք Եգիպտոսի ՆԳ նախարարության աշխատակիցների վկայականներ են:

17:26 BBC-ի լրագրողը հայտնում է, որ ձիավորները հրապարակ են մուտք գործում Մուբարաքի կողմնակիցների կողմից: Այս մասին պատմել է հեռուստաընկերության լրագրողը Թահրիր հրապարակից: 

17:02 Բախումների ժամանակ երևում են ուղտեր և ձիեր հեծնած մարդիկ, որոնք պարբերաբար մխրճվում են ժողովրդի մեջ: 

16:55 Al-Arabia և BBC հեռուստաընկերությունները տուժել են «Թահրիր» հրապարակի բախումների ժամանակ: Այս հեռուստաընկերությունների լրագրողները պատմել են, որ իրենց վրա հարձակվել են Մուբարաքի կողմակիցները, երբ մոտեցել են Թահրիր հրապարակին:

16:50 Al-jazeera հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրում է, թե ինչպես են Թահրիր հրապարակում կատաղի բախումներ տեղի ունենում կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև: 

Մուբարաքի կողմնակիցները քիչ առաջ մոտեցել են Թահրիրին և բախումներ սադրել: Հիմա բախումները շարունակվում են, կան բազմաթիվ վիրավորներ, քանի որ կողմերը միմյանց վրա քարեր են նետում, իսկ մերձամարտում կիրառում են երկաթե և փայտե ձողեր:

Հեռուստաընկերության լրագրողը, որը հրապարակից դուրս է եկել ուղիղ եթեր, հայտնում է, որ բանակը չի խառնվում այս պահին: Նրանք հայտարարում են, որ չեն կարող դա անել, քանի որ միմյանց են բախվել քաղաքացիները, իսկ նրանք այդ բախումները կանխելու հրաման չունեն:

Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանն on-line ռեժիմով: Դրանց կարող եք հետևել` անընդհատ թարմացնելով այս և հետագա հրապարակումները:



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում