Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ նորընտիր՝ 5-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը:
Նշենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ առաջնորդ և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն:
Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում առաջադրվել են Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ԱԺ փոխնախագահի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:
Հիշեցնենք նաև, որ երեկ ԿԸՀ-ում տեղի էր ունեցել պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: