Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հինգերորդ գումարման ԱԺ-ում 14 կին պատգամավոր կլինի:
Համեմատության համար նշենք, որ առաջին գումարման Գերագույն խորհրդում կար 8 կին պատգամավոր, առաջին գումարման Ազգային ժողովում պատգամավոր էին 12 կանայք:
Կանանց ամենաքիչ թիվը եղել է երկրորդ գումարման ԱԺ-ում, ընդամենը` 4-ը։
Երրորդ գումարման խորհրդարանում ներկա էին 7 կին, իսկ չորրորդ գումարման ԱԺ-ում կանայք 11-ն էին: