Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այսօր պաշտոնական այցով գտնվում է Ղրղզստանում, հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ուղերձը, համաձայն որի, նա պարտավորվել է այլևս չառաջադրել իր թեկնածությունը աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, բավարար չեն, և կոչ է արել նրան «այլ քայլեր ձեռնարկել»: Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստատեսությունը:
«Մուբարաքի հայտարարությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որպեսզի նա այլ քայլեր ձեռնարկի: Այս վարչակազմը վստահություն չի ներշնչում, անհրաժեշտ է ներկայացնել «ճանապարհային քարտեզ»: Ժողովուրդը Մուբարաքից ավելին է սպասում»,- նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ սա Էրդողանի՝ Եգիպտոսի դեպքերի հետ կապված երկրորդ հայտարարությունն է: Էրդողանը նախօրեին կոչ էր արել Մուբարաքին լսել ժողովրդի ձայնը և կատարել նրա պահանջները: Այս մասին «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր երեկ: