Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը կուղարկվի փորձաքննության:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, նշեց, թե չկա վստահություն, որ ընտրությունների միջոցով կարելի է հասնել իշխանափոխության կամ դրական փոփոխությունների:
Նա նշեց, որ Հայաստանը հետխորհրդային տարածքում միակ երկիրն է, որտեղ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանի մեր հասարակության պահանջներին և բացառի Մարտի 1-ի կրկնությունը: