Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 25-27-ն Իրանում տեղի է ունենալու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների նիստը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամեդ Յահյա Մարուֆին:
Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպման կազմակերպիչն Իրանի նավթարդյունաբերության նախարարությունն է: Մարուֆին ընդգծել է, որ առաջիկա նիստը մեծ ներդրում կունենա կազմակերպության անդամ երկրների միջև էներգետիկայի, առևտրի ու տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մեջ:
Նիստին մասնակցելու են Իրանի, Տաջիկստանի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: