ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ իրանական «Ֆաջր» արբանյակի արձակումը հետաձգվել է և տեղի կունենա մինչև 2013 թվականի մարտի 20-ը (իրանական այս տարվա վերջը): Այս մասին այսօր հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին: Վերջինս սակայն չի հստակեցրել արբանյակի արձակման հետաձգման պատճառները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե «Ֆաջր» արբանյակի արձակումը տեղի է ունենալու մայիսի 23-ին: «Ֆաջրը» իրանական թվով չորրորդ արբանյակն է: