ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ երախտագիտություն հայտնել բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար:
Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասել, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման:
Զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: