Թուրքիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Ստամբուլում իրանական հյուպատոսության առաջ բողոքի ցույց են անցկացրել, որի ընթացքում իրանական իշխանություններից պահանջել են դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին խնդիրներին և չաջակցել Հայաստանին:
Ակցիային մասնակցել է մոտ 100 մարդ: Ցույցի ժամանակ ադրբեջանցիները նամակ են ուղղել Իրանի իշխանություններին՝ պահանջելով այլևս չմիջամտել իրենց ներքին կրոնական խնդիրներին և դրանով չվնասել երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Հատուկ շեշտվել է այն «փաստը», որ Իրանում անընդհատ ոտնահարվում են մոտ 30 միլիոն ադրբեջանցիների իրավունքները: