Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի ԱԳՆ-ը երեկ Գալի քաղաքի սրճարաններից մեկում ոստիկանների վրա կատարված հարձակման մեջ մեղադրել է Վրաստանի հատուկ ծառայություններին:
Աբխազիայի ՆԳՆ-ի աշխատակիցները կարծում են, որ դա Վրաստանի հատուկ ծառայությունների հերթական դիվերսիոն-ահաբեկչական ակտն է, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Նրանք նշում են, որ հանցագործները սրճարանի վրա հարձակվելուց առաջ տաքսի են վերցրել, ապա վարորդին կապկպել են, լռեցրել և տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում:
Սրճարանի հաճախորդների վրա կրակահերթ արձակելուց հետո նրանք փախուստի են դիմել այդ նույն ավտոմեքենայով և Գալի քաղաքից դուրս գալուց հետո լքել են այն: Տարվում է հետաքննություն: