Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Ակումբում ինչ-որ բան են խմեցնում և անգիտակից վիճակում աղջկան բռնության ենթարկում

Կանանց ռեսուրսային կենտրոնին կից գործող սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը դեռ 2008 թվականից թեժ գծի միջոցով հավաքագրում և օգնություն է ցուցաբերում կենտրոնին դիմած՝ բռնության ենթարկված կանանց:

Ու եթե 2009 թվականին կենտրոն ստացել էր նմանատիպ բովանդակության 50-60 զանգ, ապա 2010 թվականին՝ արդեն 300-ից ավելի:

Ինչ վերաբերում է արձանագրվող դեպքերին, ապա դրանք ավելի շատ վերաբերում են ընտանեկան բռնությանը, երբ հայկական ավանդական եղանակով ամուսինը ջարդում է կնոջ ոսկորները:

«Ընդամենը 2 զանգ ենք ստացել հարսի կամ տղայի կողմից բռնության ենթարկվող սկեսուրից, իսկ բոլոր մնացած դեպքերում նույնն է` ամուսինների կողմից կանանց հանդեպ»,-«Առաջին լրատվական»-ին հայտնեց կենտրոնի ծրագրերի օգնական Տաթևիկ Աղաբեկյանը:

Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ավելի հաճախ կինը բռնության է ենթարկվում ծանոթ անձի կողմից։ Իսկ բացի նշվածից` Հայաստանում օրեցօր շատանում են այլ տիպի բռնաբարությունները.

«Պատահում են դեպքեր, որոնք չէինք էլ կարծում, որ մեզանում կլինեն: Ակումբում ինչ-որ բան են խմեցնում և անգիտակից վիճակում աղջկան բռնության ենթարկում…. սկզբում մեզ թվաց, որ հազվադեպ բան է, բայց հետո այդ կանանց թիվը քիչ-քիչ մեծացավ»,- նշեց ծրագրերի օգնականը:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչը, սակայն, չի կարծում, թե Հայաստանում բռնության դեպքերի թիվն է մեծանում, հատկապես՝ ընտանեկան, պարզապես նախկինում ամոթալի համարվող փաստերը, որոնք հարևանից ու բարեկամից խնամքով թաքցվում էին, այժմ բացեիբաց ներկայացնում են:

«Կանանց հանդեպ բռնություն Հայաստանում շատ վաղուց կա, կազմակերպություններ կան, որոնք 10-15 տարի է արդեն՝ այդ ոլորտում աշխատում են ու արձանագրում են դա:

Պարզապես կանանց հանդեպ գործադրվող բռնության մասին վերջերս հայերը սկսել են ավելի հաճախ խոսել, և դա էլ է հեշտացրել, որպեսզի իրենց դեմ կատարվածի մասին խոսեն հենց բռության ենթարկված կանայք»,- մեզ հետ զրույցում ասաց Տաթևիկ Աղաբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում