Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Պետը փոխվեց, իսկ տեսչությունը նույն «խեղճ ու կրակն» է

Տարիներ շարունակ մեր «խեղճ ու կրակ» լեզվի պետական տեսչությունը հանրապետության ողջ տարածքում ստուգայցեր է կազմակերպում` պարզելու համար մայրենի լեզվի անաղարտության աստիճանը, սակայն այդպես էլ իրավիճակը չի փոխվում:

Դեռ ավելին. եթե մինչ այժմ տեսչության հիմնական խնդիրը Երևանում և հանրապետության ողջ տարածքում փակցվող ռուսերեն և անգլերեն լեզուներով ցուցանակներն էին, ապա այսօր հայերենի անաղարտության խնդիրներով զբաղված կառույցը «պետք է պայքարի» ժամանակներին համահունչ երևույթի` պարսկերեն ցուցապաստառների դեմ, իսկ այդպիսիք վերջին շրջանում Երևանում հաճախ են հանդիպում:

Թվում էր, թե լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանի փոխարինումը Սերգո Երիցյանով կփոխի լեզվի տեսչության «խեղճի» կարգավիճակը, սակայն, ինչպես երևում է, ոչինչ չի փոխվում, իսկ եթե փոխվում է, ապա՝ ոչ տեսանելի մակարդակում, քանի որ օտարատառ ցուցանակները մայրաքաղաքում ժամանակի հետ ավելանում են ու ավելանում, իսկ երևույթի դեմ տարվող պայքարը կրկին չափազանց թույլ է:

Չի բացառվում, որ պատճառը նաև այն է, որ ՀՀ «Լեզվի մասին օրենքի» խախտման դեպքում տեսչությունը շատ մեղմ մոտեցում է ցուցաբերում, իսկ մեղքն այստեղ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բավական «բարի ու ներողամիտ» օրենքինն է, սակայն փաստն այն է, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունը չի կարողանում Հայաստանում վերականգնել անաղարտ հայերենը, գոնե՝ պետական հաստատությունների մակարդակով:

Իսկ այս դեպքում արդեն նորմալ են դիտվում մայրաքաղաքի պարսկատառ ցուցապաստառները, կենտրոնում գտնվող նորաձև խանութների՝ նույնքան նորաձև օտարատառ անվանումները` առանց նույն անվանվան հայերեն տարբերակի առկայության, և օտարաբանություններով ու գռեհկաբանություններով ողողված ռադիո և հեռուստաեթերը` կախված դրանց տարատեսակ շոումենների՝ փողոցային ժարգոնին տիրապետելու աստիճանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում