Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարելիք այցը շատ նշանակալից իրադարձություն է. Հ. Հովհաննիսյան

Մի իրավիճակում, երբ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նոր են ավարտվել և ԱԺ պատկերն արդեն իսկ պարզ է, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ մեր երկիր կատարելիք այցն իսկապես շատ նշանակալից իրադարձություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Միաժամանակ, խնդիրներ կան տարածաշրջանային քաղաքականության հարցերին Հայաստանի մասնակցության և նպատակների ճշգրտման հարցում: Մասնավորապես, խնդիր կա նոր շունչ հաղորդել արդեն վերջնականապես մարած հայ-թուրքական գործընթացին և այս համատեքստում քննարկել ու նոր մակարդակի բարձրացնել ղարաբաղյան հիմնահարցը: Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջանային է, և պատահական չէ, որ նա առաջինը լինելու է Հայաստանում: ԱՄՆ պետքարտուղարը հիմնական պատասխաններն ակնկալում է ստանալ Հայաստանից, ինչից հետո գնալ Վրաստան ու Ադրբեջան»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում ոչ ուղղակի, բայց անդրադարձ կկատարվի նաև ԲՀԿ կողմից նախընտրական շրջանում հայտնված, Եվրասիական միության ստեղծման տեսակետին: «Ակնկալվում է, որ Ռուսաստանի կողմից փորձեր են լինելու Հայաստանը ներքաշել այդ գործընթացի մեջ: Սա նոր հանգամանք է, որն, անշուշտ, նույնպես կշոշափվի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Քլինթոնի հանդիպումներում»,- ասաց նա:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Երևանում կլինի հունիսի 4-ին: Այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանը կովկասյան առաջին երկիրն է Քլինթոնի ուղևորության ցանկում: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, ապա` Ադրբեջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում